Անդրանիկ Թևանյանը վնասվածք է ստացել
Հանրապետության հրապարակում, որտեղ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և աջակցություն հայտնելու հարձակման ենթարկված Արցախին, ոստիկանությունն ուժ կիրառեց, երբ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացնում էր վերոնշյալ նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը։
Ոստիկանության ու ցուցարարների բախումների ժամանակ վնասվածք է ստացել նաև Անդրանիկ Թևանյանը:
Ավելի ուշ, խաղաղ հանրահավաքը շարունակվեց բնականոն հունով, իսկ քաղաքացիների պահանջները հնչեցվեցին արդեն բարձրախոսով: