Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում. Իրանի ԱԳՆ
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ խնդիրները, այդ թվում՝ իր բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովումը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով», - ասվում է Իրանի արտգործնախարարության տելեգրամյան ալիքում։
Իրանի ԱԳՆ-ը կրկին առաջարկել է «երեք գումարած երեք» ձևաչափով հանդիպում անցկացնել՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար։