Երկար տարիներ ձգվող զինված ընդհարումը կործանարար հետևանքներ է առաջացրել․ ԿԽՄԿ
Ռազմական գործողությունների այսօրվա սրացումից հետո մենք չափազանց անհանգստացած ենք խաղաղ բնակիչների վրա հումանիտար ազդեցության առնչությամբ։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն։
«Երկար տարիներ ձգվող զինված ընդհարումը կործանարար հետևանքներ է առաջացրել: Հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում մարդկանց համար գրեթե անհասանելի են եղել առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները:
Այս հանգամանքներն ավելի են ծանրացնում ներկայիս իրավիճակը:
Մենք պատրաստ ենք արձագանքել ահագնացող մարդասիրական կարիքներին և շարունակել մեր մշտական աշխատանքը տարածաշրջանում։
Կոչ ենք անում ռազմական իշխանություններին անել առավելագույնը՝ քաղաքացիականների կյանքը պաշտպանելու և տարբերակման, համաչափության և նախազգուշացման սկզբունքները հարգելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների ներքո։
ԿԽՄԿ-ի թիմերն այսօր բժշկական պարագաներ են տրամադրել երկու հիվանդանոցների, պլանավորում ենք առաջիկայում ևս շարունակել աջակցությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: