Երեւանում ՌԴ դեսպանատունն արգելափակված է, նոտա է ուղարկվել Հայաստանի ԱԳՆ
Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի կոչերից հետո դիվանագիտական առաքելությունն արգելափակվել է նախ մասամբ, ապա՝ ամբողջությամբ։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին դեսպանատնից։
«Նորմալ գործունեությունը դառնում է անհնարին: Մենք կապի մեջ ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ։ Մենք նոտա ենք հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ նպատակ ունենալով միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու դեսպանության բնականոն գործունեությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Ակցիան շարունակվում է, իրավիճակը շարունակում է լարված մնալ», - հայտնել են դիվանագիտական առաքելությունից։