Ընթանում է հանդիպում ընդդիմադիր դաշտի ուժերի մասնակցությամբ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ այս պահին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ընթանում է հանդիպում ընդդիմադիր դաշտի ուժերի մասնակցությամբ:
Քննարկվում է ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզը:
«5-րդ ալիք»-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ ներսում են գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները, ներկայացուցիչները։
Միաժամանակ քաղաքացիները շարունակում են բողոքը Հանրապետության հրապարակում: