Եվրախորհրդարանում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Եվրախորհրդարանի պատգամավորներ Դեյվիդ ՄքԱլիսթերը, Մարինա Կալյուրանդը, Անդրեյ Կովաչևը, Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողությունները:
Ադրբեջանի կողմից հարձակումն անհապաղ չդադարեցնելու դեպքում նրանք ԵՄ Խորհրդին կոչ են արել հիմնովին վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և դիտարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
«Նախապես ծրագրված այս հարձակումը բացարձակապես անընդունելի է: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ տարբերակն է: ԵՄ-ն միշտ պատրաստ է եղել աջակցել այդ գործընթացին»,- նշված է հայտարարությունում։