Ստեփանակերտի բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր
![](/timthumb.php?src=disc/19-09-23/5908eb7738712d38184e6adf42ab498c.jpg&w=450)
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր, հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:
«ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝
Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին. 911,101,112»,- ասվոմ է հաղորդագրությունում: