Արցախում այս պահի դրությամբ 128 վիրավոր գտնվում է հիվանդանոցում, 12-ը՝ երեխա
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։
«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։
Այդ մասին հայտնում են Արցախի ռողջապահության նախարարությունից։