Ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է 469 մարդու, որոնցից 185–ը երեխաներ են․ ՌԴ ՊՆ
Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է 469 մարդ, որոնցից 185–ը երեխաներ են։ Բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու և բանակցային գործընթացը շարունակելու համար»,– գրված է հայտարարության մեջ։