Բելգիայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի և քաղաքական լուծման կոչ է անում
Բելգիան մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին. Խաղաղության միակ վավեր ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն է: Բելգիան դեէսկալացիայի և քաղաքական լուծման կոչ է անում՝ հաշվի առնելով բնակչության բարեկեցությունը» - գրել է նա: