Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։
«Ես հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ռազմական գործողությունները, մասնավորապես բնակեցված շրջաններում, անհապաղ պետք է դադարեցվեն, քաղաքացիական բնակչության կյանքը պետք է պաշտպանվի։ Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին»,- ասվում է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հայտարարության մեջ։