Կառավարության շենքի դիմաց հրմշտոց սկսվեց. քաղաքացիներից մեկի վզից արյուն էր հոսում
Կառավարության շենքի դիմաց քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց քաղաքացիների ու ոստիկանների միջեւ:
Քաղաքացիները վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան»: Ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին:
Ակցիայի մասնակիցներից մի երիտասարդ պարանոցի շրջանում վնասվածք է ստացել, արյուն էր հոսում:
Ավելի ուշ հրմշտոցը դադարեց, սակայն լարվածությունը պահպանվում է, փոխանցում է News.am-ը: