Ալիևի «հակաահաբեկչական գործողությունը» ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների ծածկագիրն է. գերմանացի եվրախորհրդարանական
Ալիևի «հակաահաբեկչական գործողությունը» ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների ծածկագիրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է գերմանացի եվրախորհրդարանական Վիոլա վոն Քրամոնը:
«Ալիևի «հակաահաբեկչական գործողությունը» ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների ծածկագիրն է։ Պուտինը Ալիևին կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական կառավարությանը տապալելու համար: ԵՄ-ն պետք է շտապ պատժամիջոցներ սահմանի ադրբեջանական քաղաքական վերնախավի դեմ, Հայաստանի կառավարությանը տրամադրի անհրաժեշտ բոլոր օգնությունը»,-գրել է եվրախորհրդարանականը: