«Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան». Մեդվեդևը՝ Փաշինյանի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Լեռնային Ղարաբաղում սրացման ֆոնին «եղբայրական երկրի գործընկերոջը» հիշեցրել է ՆԱՏՕ-ի հետ սիրախաղերն ու իր կնոջ ցուցադրական այցը Ռուսաստանի «թշնամիների» մոտ:
Իր Telegram-ալիքում հրապարակման մեջ Մեդվեդևը պատմել է, թե ինչպես է այդ գործընկերն իրեն մի անգամ ասել. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»:
«Ես պատասխանեցի այն, ինչ պետք է. «դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ արարքներով»։ Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով տեղում մնաց։ Հետո նա որոշեց իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից։ Հետո նա որոշել է սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով գնացել է մեր թշնամիների մոտ»,-գրել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել էր Կիև և մասնակցել «առաջին տիկնանց և ջենթլմենների երրորդ համաժողովին»:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա նաև մարդասիրական օգնություն է փոխանցել Ուկրաինային։