ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի հարցով կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ․ Զախարովա
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հրադադարի հասնելու շուրջ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կրակի դադարեցման և բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը վերադառնալու նպատակով», - ասել է Զախարովան։
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։