Ադրբեջանը հակահարված է տալիս հայկական կողմին. Ադրբեջանի ԱԳՆ
Ֆիզուլի-Շուշի ճանապարհին տեղի ունեցած ահաբեկչության հետանքով զոհվել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցներ: Այս մասին դեռ վաղ առավոտից հաղորդում էին ադրբեջանական լրատվամիջոցները:
«Trend» լրատվական գործակալությունը տարածել է լուսանկարներ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Ֆիզուլի-Շուշի ճանապարհին տեղի ունեցած ահաբեկչությունից»:
Ըստ լրատվականի տարածած տեղեկատվության, հայկական կողմը իրականացրել է կանխամտածված հարձակում Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների վրա, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը և ԱՀ պետական անվտանգության ծառայությունը։
«Ահաբեկչության հետևանքով զոհվել են ներքին գործերի նախարարության աշխատակիցներ Ջամալզադե Ասիմ Կնյազը (ծնված 1994 թ.), Շիրինով Ռամիլ Արիֆը (ծնված 1987 թ.), Մահմուդով Սեյմուր Էլսևարը (ծնված 1991 թ.), Զամանով Խազար Ազերը (ծնված 1998 թ.)», նշված է հայտարարության մեջ:
Րոպեներ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ անդրադառնալով վերոգրյալին, շեշտել է, որ ադրբեջանական կողմը «արժանի հակահարված է տալիս հայկական կողմին»: Մանավորապես, հաղորդագրության մեջ նշվում է, որ «հայկական կողմի սադրանքների նպատակն է կանխել խաղաղության համար տարվող լայնածավալ աշխատանքները»