Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա ուղևորը նույնպես մահացել է
Սեպտեմբերի 17-ին հաղորդվել էր Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի հետ տեղի ունեցած վթարի մասին, որը դուրս էր եկել երթևեկելի գոտուց աջ, բախվել երկաթե պատնեշին և քարե պարսպին. 52-ամյա վարորդը՝ Ռուբեն Սարգսյանը, և 49-ամյա ուղևորուհի Մարինե Կիրակոսյանը տեղում մահացել էին, իսկ 23-ամյա ուղևոր Մարատ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված 23-ամյա Մարատ Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: