Շուշիի կողմից ծուխ եմ տեսնում, ծանր հրետանի է կրակում, կրակոցները չեն դադարում. Մարութ Վանյան
«Անդադար կրակոցներ են, հրետանի է կրակում, պատուհանից ծուխ եմ տեսնում, առաջին պայթյունները շատ մոտիկ էր, երեխաները լացում են». Ստեփանակերտի կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է լրագրող Մարութ Վանյանը։
Նա նշել է, որ այս պահին էլ Ստեփանակերտում պայթյուններ են լսովւմ, երեխաները, ծնողները իջել են նկուղներ.«Պատուհանից Շուշիի կողմից ծուխ եմ տեսնում, պատշգամբից էլ տարբեր տեղերից ձայներ եմ լսում։ Ծանր հրետանի է կրակում, անընդհատ կրակում են, չի դադարում»։