«Ամբողջովին սուտ է». ՊԲ-ն հերքում է ադրբեջանցի երկու զինծառայողի վիրավորվելու մասին լուրը
Արցախի Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի՝ իբր սեպտեմբերի19-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը՝ կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։