Հուսով եմ, որ նորից մրցունակ կլինեմ․ Նադալ
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը պատմել է ATP-ի մրցաշարերին վերադառնալու պատրաստվելու իր տրամադրության մասին՝ վնասվածքի պատճառով գրեթե մեկ տարի մրցումներից բաց թողնելուց հետո:
«Հուսով եմ, որ նորից կխաղամ, նորից մրցունակ կլինեմ, իսկ եթե չհաղթեմ Ռոլան Գարոսում կամ Ավստրալիայի բաց առաջնությունում, չեմ ուզում մարդկանց մոլորեցնել։ Ես հիանալի հասկանում եմ, որ իմ կյանքի այս փուլում դա դժվար թե իրագործելի լինի, բայց չեմ ասում, որ դա անհնար է, քանի որ սպորտում ամեն ինչ շատ արագ է փոխվում»,- ասել է Նադալը իսպանական Movistar հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ 37-ամյա Նադալը ծանր վնասվածք էր ստացել Ավստրալիայի Բաց առաջնության ժամանակ։ Այդ ժամանակվանից նա կորտ չի մտել և շարունակում է ապաքինվել վնասվածքից, փոխանցում է Armsport-ը։