ՔՊ վարչության նիստը թեժ է անցել, փորձել են հասկանալ՝ ինչ անեն, որ անհարժեշտ ձայներ ապահովեն Տիգրան Ավինյանի համար
Armlur.am-ի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստն այսօր թեժ է անցել։ Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ ՝ ինչպես անել, որ հնարավոր լինի ապահովել անհարժեշտ ձայներ Տիգրան Ավինյանի համար։
Նիստի ժամանակ քննարկել են դիմել ԿԸՀ՝ մի քանի ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու նպատակով։ Հույս ունեն, որ այդպես իրենց ուժի ձայները մի քանի հարյուրով կավելանան և առաջ կանցնեն։
Երևանի ավագանու ընտրություններին ոչ մի ուժ 50+ ձայներ չի ստացել և մենակ չի կարող իր թեկնածուին քաղաքապետ ընտրել։