Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. հայ զինծառայող է վիրավորվել․ ՌԴ ՊՆ
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել հայ մեկ զինծառայող:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։