Թևանյանը երեք պահանջ է դնում հնարավոր կոալիցիայի համար
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր գնացին, քվեարկեցին ու առաջին լուրջ հարվածը հասցրին իշխանական այս համակարգին։ Իրենք իրենց կեղծիքները արեցին, բայց մեր ժողովուրդը կարողացավ իր ձայնը բարձրացնել։ Ես մեր ժողովրդին շատ շնորհակալ եմ այս քայլի համար, որ գնացին ու մասնակցեցին»։
Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Մենք խնդիր ենք դրել ամբողջական իշխանափոխություն իրականցնելու ու մենք դա իրոք տեսնում ենք։ Մենք ունենք կոնկրետ սկզբունքներ, որոնց համաձայն կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել, բայց դրա համար մենք 3 սկզբունք ունենք՝ գնահատական պիտի տրվի Փաշինյանի քաղաքականությանը, մեզ հետ հնարավոր համագործակցող ուժը ՔՊ-ի հետ համագործակցության հնարավորություն պիտի չտեսնի, երրորդը՝ ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսելն է»,- հավելեց Թևանյանը։