Դինքի գործով վերսկսված դատական նիստում Էրհան Թունջելը նոր անուններ է տվել
Թուրքիայում շարունակվում է «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունը : Կայացած 2-րդ նիստի ժամանակ Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելը ողջ մեղքը բարդել է այն ժամանակվա հետախուզության վարչության պետ Ռամազան Աքյուրեքի և վերջինիս հանցավոր խմբի վրա:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նշենք, նախկինում Թունջելը սպանության կազմակերպման մեղքը բարդել էր Տրապիզոնի շրջանի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզի վրա, սակայն երեկվա ցուցմունքներում նշել է, որ ժանդարմերիան այս գործի հետ կապ չունի:
Թուրքական «Հուրրիյեթç թերթի ներկայացրել է որոշ հատվածներ Թունջելի ցուցմունից: Նա մասնավորապես ասել է.
«Հրանտ Դինքի սպանության հետ պետությունը կամ Գյուլենի կրոնական համայնքը կապ չունեն։ Սպանությունն իրականացվել է «Էրգենեկոնից» ավելի բարձր կազմակերպության կողմից։ Պետությունն այդ կազմակերպության անդամներին աշխատավարձ է տալիս։
Վճռաբեկի որոշումը, թե կա «հանցավոր կազմակերպություն» ճիշտ է, սակայն կիսատ։ Քանի որ այդ կազմակերպությունը միայն Օգյուն Սամասթից եւ Յասին Հայալից կազմված չէ»:
Դատավարության հաջորդ նիստաը նախատեսված է դեկտեմբերի 7-ին: