Ադրբեջանի զինդատախազի անհեթեթ միտքը. «Հայաստանն օգտագործում է ադրբեջանցի անհետ կորածներին որպես ստրուկ»
Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիեւը չափազանց անհեթեթ միտք է հնչեցրել։
Ըստ նրա՝ Հայաստանը որպես ստրուկ օգտագործում է առաջին պատերազմում անհետ կորածներին, որոնք կարող են դեռեւս ողջ լինել։
Նա նաեւ հայտնել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներին զոհվածների 120 աճյուն: