Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչին հեռացրել են պաշտոնից
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնից հեռացրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆան Կունցին։
Թուրքական DHA-ի տեղեկություններով, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներից զանգահարել եւ տեղեկացրել են Ստեփան Կունցին իրենց որոշման մասին։
Նշենք որ, Հայաստանի հետ ոչ-ոքի խաղից հետո Թուրքիայում բողոքի ալիք բարձրացավ գլխավոր մարզչի դեմ։