Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը կրել է քարոզչական բնույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրային հեռուստաընկերությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2 անգամ ավելի շատ է լուսաբանել, քան մյուս կուսակցություններին։
Այս մասին հայտարարեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացրելով իրենց դիտարկման արդյունքները:
«Հանրային հեռուստաընկերության խիստ իշխանամետ մոտեցումը պետք է հետագայում դառնա քննարկման առարկա»,- հավելեց նա։
Ներկայացնելով «Անկախ դիտորդ»- եզրահանգումը՝ Իոաննիսյանն ըննդգծեց, որ ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, սակայն հանրային հետաքրքրությունը բավական ցածր է եղել։
Արձանագրվել են խախտումներ, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրել։ Մանրամասները՝ տեսանյութում։