Որոշակի խմբեր ցանկանում են «թունավորել» թուրք-ամերիկյան հարաբերությունները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կան խմբեր, որոնք ցանկանում են «թունավորել» թուրք-ամերիկյան հարաբերությունները, Անկարան դրանց առջեւ պատնեշ կդնի, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավարող կենտրոնի (TASC) կազմակերպած ընթրիքի ժամանակ, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցության շրջանակում։
«Սեփական ինքնատիպությունը պահպանելով այստեղ՝ դուք (ԱՄՆ-ում ապրող թուրքերը) կամուրջ եք նետում մարդկանց միջեւ՝ ամերիկացիներին ծանոթացնելով մեր մշակույթին։ Դեպի հաղթանակ ճանապարհն անցնում է միասնության, համերաշխության միջով։ Կան շահերի խմբեր, որոնք ցանկանում են թունավորել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Մենք պատնեշ կդնենք դրանց առջեւ»,- ասել է Էրդողանը։