Բեռների զուգահեռ անցում՝ Ստեփանակերտ՝ Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԿԽՄԿ բեռների զուգահեռ անցում է իրականացվել Ստեփանակերտ՝ Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն նշել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է կազմակերպել Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ և Բերձոր (Լաչին)-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան
Ավելի վաղ Արցախի Հանրապետության իշխանությունները համաձայնել էին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջարկին՝ միաժամանակ թույլ տալ մարդասիրական բեռների անցումը Լաչինի և Աղդամի ճանապարհներով։