Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի տարածքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել. այս անգամ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին գրում է “Кавказский узел”-ը:
Փոխանցվում է, որ երկրաշարժը գրանցել է սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:22-ին՝ Զագատալա քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևելք:
Էպիկենտրոնին ամենամոտը տեղակայված բնակավայրերում զգալի են եղել 3 բալ ուժգնությամբ ցնցումներ:
Հիշեցնենք, որ երեկ ևս Իրանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ էր գրանցվել: