Բնակչուհու կիսախարխուլ բնակարանից փրկել են թերսնված կատուներին
Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի թաղամասում կարգադրիչները անպետք ու աղբով լցված բնակարանից փրկել են 15 սոված կատուների։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 78.ru-ն։
Հինգ տարի շարունակ Ավանգարդնայա փողոցի բարձրահարկ շենքի բնակիչները փորձում էին իշխանությունների ուշադրությունը հրավիրել հարևանուհու վրա, ով իր բնակարանը աղբով էր լցրել և այնտեղ գրեթե երկու տասնյակ կատուներ էր պահում։
Ըստ հարևանների՝ կինը բնակարանում չի ապրում, այնտեղ միայն ավելորդ իրեր և կենդանիներ է բերում, որոնք նստում են թափթփված սենյակում՝ առանց ջրի և ուտելիքի։ Բազմաթիվ բողոքներից հետո Կրասնոսելսկի շրջանային դատարանը թույլ է տվել բացել կնոջ բնակարանի դուռը և փրկել կենդանիներին։
Փրկված կենդանիները խնամակալության են ենթարկվել, և նրանց համար սիրող տերեր են փնտրում։