Պերուացի հնագետները հայտնաբերել են աճյուններ, որոնք թվագրվում են Քրիստոսից մոտ 900 տարի առաջ
Պերուացի հնագետները երկրի հարավում հայտնաբերել են հնագույն թաղումներ, որոնք թվագրվում են Քրիստոսից մոտ 900 տարի առաջ, Shantnews-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Andina գործակալությունը։
«Սան Կրիստոբալ դե Հուամանգայի ազգային համալսարանի հետազոտողները հայտնաբերել են յոթ դամբարան՝ մարդկային մնացորդներով»,- նշում է լրատվամիջոցը։
Դրանք բոլորը վերաբերում են նախակոլումբիական դարաշրջանին:
Մնացորդների հետ հայտնաբերվել են խեցեղեն և ոսկյա իրեր։ Ըստ ամենայնի՝ թաղումները կրել են կրոնական բնույթ։