«Ցավում եմ, որ մարդիկ չեն մասնակցում իրենց քաղաքի ապագայի որոշմանը». Մարությանը մասնակցում է քվեարթերթիկների հաշվարկին․ News.am
Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մասնակցում է թիվ 1/20 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկին, փոխանցում է News.am-ը։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այժմ խնդիրը մասնակցության ցածր տոկոսն է.
«Ընդ որում, ցավում եմ, որ մարդիկ չեն մասնակցում իրրենց քաղաքի ապագայի որոշմանը: Ինձ այս պահին հայտնի չեն կոպիտ խախտումներ, դեռ շտաբը պետք է վերջնականացնի»:
Ճշտող հարցին՝ ինքը դեռ վստա՞հ է 50+1 ձայն հավաքելուն, Մարությանը պատախասխանեց. «Մենք սպասում ենք»: