Ըմբշամարտի ԱԱ․ Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի
Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։
57 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը քառորդ եզրափակչում 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին․ վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել։
Սեպտեմբերի 18-ին Հարությունյանը երկու սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի, ինչպես նաև օլիմպիական ուղեգրի համար, փոխանցում է Armsport-ը։