77-ամյա Շերը վերսկսել է սիրավեպը 37-ամյա սիրելիի հետ
Երգչուհի Շերին և պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսին լուսանկարել են ժամադրության ժամանակ։ Shantnews-ի փոխանցմամբ՝ զույգի լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
77-ամյա Շերին և 37-ամյա Ալեքսանդր Էդվարդսին նկատել են Բևերլի Հիլզի Funke ռեստորանում ընթրելիս: Զույգին միացել են նրանց ընկերները, այդ թվում՝ մոդել Քայլի Ջեների նախկին սիրեցյալը՝ ռեփեր Tyga-ն։
2023 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Շերը և Ալեքսանդր Էդվարդսը բաժանվել են մի քանի ամիս ռոմանտիկ հարաբերություններից հետո։ Միաժամանակ ինսայդերները հերքել են երգչի և պրոդյուսերի նշանադրման մասին տեղեկությունը։
Շերը և Ալեքսանդր Էդվարդսը հանդիպում են 2022 թվականի սեպտեմբերից։ Դեկտեմբերին երգչուհին ակնարկել էր պրոդյուսերի հետ նշանադրության մասին։ Սակայն ավելի ուշ երգչուհուն շրջապատողները վստահեցնում էին, որ նա ամուսնության առաջարկ չի ստացել, իսկ մատանին, որը նա շտապել է ցուցադրել սոցիալական ցանցերում, պարզապես «նվեր» է։
Հարաբերություններում տարիքային այդքան մեծ տարբերության վերաբերյալ քննադատություններին ի պատասխան՝ Շերն ասել է, որ «սերը մաթեմատիկա չգիտի»։
«Ես մեզ չեմ պաշտպանում. Ատողները ատելու են… Կարևոր չէ, որովհետև մենք երջանիկ ենք և ոչ մեկին չենք անհանգստացնում: Մի անհանգստացեք, ես սիրահարված եմ, բայց դա ինձ չի կուրացնում»,- գրել է երգչուհին սոցցանցերում։