Ի՞նչ ծագման բեռներ են բերվելու Արցախ
ArtsakhLur.am-ի աղբյուրների համաձայն`Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ կբերվի շվեցարական, ռուսական, իսպանական և հնդկական արտադրության ապրանքներ։
Գորիս-Ստեփանակերտ մայրուղով մուտք կգործի հայկական արտադրության ալյուր, որի կարիքը օր օրի գնալով ավելի է զգացվում։ Բեռնափոխադրումները կկատարվեն բացառապես Կարմիր խաչի միջազգային գրասենյակի մեքենաներով։ Կարմիր մահիկի մեքենաների մուտք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղի չի ունենա։