Բժիշկը զգուշացրել է կատվախոտ (վալերիանա) օգտագործելու վտանգների մասին
Վալերիանի օգտագործումը կարող է հանգեցնել մարսողության խանգարման, արյան ցածր ճնշման և այրոցի, զգուշացրել է ընդհանուր պրակտիկանտ Տատյանա Ռոմանենկոն։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում խոսել է վալերիան օգտագործելու վտանգների մասին։
Վալերիան կարող է ալերգիա առաջացնել։ Բացի այդ, դա կարող է հանգեցնել արյան ճնշման նվազման, զգուշացրել է Ռոմանենկոն։
«Աղեստամոքսային տրակտի հիվանդության ցանկացած սրացում, այն է՝ կոլիտ, գաստրիտ, միշտ կարող է հարաբերական հակացուցում լինել վալերիանայի օգտագործման համար։ Որովհետև սա կարող է թուլացած կղանք առաջացնել կամ հակառակը՝ փորկապություն առաջացնել»,- հավելել է բժիշկը։
Նաև, շարունակեց Ռոմանենկոն, դեղամիջոցի չափից մեծ դոզա կարող է առաջացնել ծանր քնկոտություն, թուլություն, բրադիկարդիա, հարթ մկանների թուլացում, ինչը կհանգեցնի փորլուծության կամ փորկապության:
«Կարող է մեծանալ աղեստամոքսային տրակտի արտազատիչ ակտիվությունը, այսինքն՝ այրոց առաջանալ»,- Mediahub-ի փոխանցմամբ՝ զգուշացրեց թերապևտը։