Միությունն անհնար է․ ո՞ր կենդանակերպի նշանների համատեղ կյանքն է անհնար
Խեցգետին և Կշեռք:
Խեցգետինները շատ զգացմունքային են, հանգստության կարիք ունեն, իսկ Կշեռքներն ուժեղ բնավորություն ունեն, շատ շփվող են: Խեցգետինները կոնսերվատիվ են, մարդիկ, ովքեր շատ ցավոտ են արձագանքում փոփոխություններին: Իսկ Կշեռքները յուրօրինակ մտածողություն ունեն, սիրում են տարօրինակ քայլերի դիմել:Նույնիսկ, երբ կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչները սիրում են միմյանց կամ ընկերանում, որպես կանոն, չեն կարողանում երկարաժամկետ հարաբերություններ կառուցել:
Ջրհոս և Ձկներ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների միջև չեն կարող ոչ ընկերակսն, ոչ ռոմանտիկ հարաբերություններ լինել: Ձկները եսասեր են, իրենց անձի նկատմամբ մշտական ուշադրության կարիք ունեն: Տանել չեն կարող չափազանց ինքնավստահ Ջրհոսների կողմից ցուցաբերվող անտարբերությունը:Ձկները նեղացկոտ են, դժվարությամբ են մարդկանց հետ հարաբերություններ հաստատ ում: Ջրհոսները հեշտությամբ են առաջ շարժվում, հարմարվում ցանկացած իրավիճակի, կարողանում են հարթել նույնիսկ ամենա լուրջ կոնֆլիկտը: Ջրհոսներին որոշակի թեթևամտություն է բնորոշ, որը նյարդայնացնում է Ձկներին:
Աղեղնավոր և Կարիճ:
Կենդանակերպի այս երկու նշանները չափազանց տարբեր են: Եվ եթե ընկերական հարաբերություններ հնարավոր է կառուցել, սիր ային և ամուսնական հարաբերությունների կառուցումը կարող է անհնար լինել:Կարիճները միշտ գիտեն՝ ինչ են ուզում, և կպաշտ պանեն իրենց շահերը մինչև վերջ՝ թե սիրային, թե ընկերական հարաբերություններում: Նրանք ամեն կերպ կփորձեն հնազանդեց նել Աղեղնավորներին, ովքեր ձգտում են կյանքից առավելագույն հաճույք ստանալ: Աղեղնավորները հազվադեպ են մտածում վաղվա օրվա մասին, ապրում են զգացմունքներով: Դա չի կարող չնյարդայնացնել Կարիճներին, ովքեր սիրում են ամեն բան նախապես ծրա գրել և սիրելիից աջակցություն են սպասում:
Երկվորյակներ և Այծեղջյուր:
Դժվար է գտնել միմյանց այդքան չհամապատասխանող զույգ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է ընկ երական հարաբերություններ կառուցել, ամուսնությունը շատ ավելի բարդ է: Այծեղջյուրները լրջմիտ են, շրջահայաց, հակված չեն հապճեպ որոշումներ կայացնել: Նրանք չեն հասկանում Երկվորյակներին, ում հատուկ է տրամադրության հաճախակի փոփոխութ յունը: Երկվորյակներն ամբողջությամբ ենթարկվում են զգացմունքների ազդեցությանը, հազվադեպ են տրամաբանությամբ առաջնո րդվում: Այծեղջյուրներն այդ պահվածքը գնահատում են՝ որպես թեթևամտություն, իսկ Երկվորյակների համար կոնսերվատիվ Այծե ղջյուրների հետ հարաբերությունները չափազանց ծանր են դառնում:
Կույս և Առյուծ:
Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները որևէ ընդհանուր եզր չունեն: Առյուծները միշտ ձգտում են գլխավորը լինել, զուգ ընկերոջն իրեն ենթարկել: Բայց սառնասիրտ և շրջահայաց Կույսերի հետ հնարավոր չէ այդպես վարվել:Առյուծները տանել չեն կարո ղանում իրենց հասցեին հնչող ոչ մի քննադատություն, իսկ Կույսերը հակված են վերլուծել մյուսների քայլերն ու սխալները, դատել նրանց: Ապագայի մանրակրկիտ ծրագրումը Առյուծների մոտ տարակուսանք է առաջացնում, միևնույն ժամանակ՝ Կույսերը չեն հաս կանում՝ ինչպես կարելի է ձգտել ցանկալին ստանալ հենց այդ պահին:
Ցուլ և Խոյ:
Անհամատեղելի են, չեն կարող ոչ ընկերական, ոչ սիրային հարաբերություններ կառուցել: Խոյերի կամակորությունը բազմաթիվ խնդ իրներ է ստեղծում: Նրանք երբեք մտերիմներից աջակցություն չեն զգում, նույնիսկ, երբ վերջիններս այն իսկապես ցուցաբերում են: Այդ պատճառով նրանք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել ուշադիր և կայունության ձգտող Ցուլերի հետ:Ցուլերը գերադասում են ուրախ, իրադարձություններով և զվարճանքով լի կյանքով ապրել: Իսկ Խոյերը սառնասիրտ են, չեն խրախուսում զուգընկերոջ զգացմունքների արտահայտումը: Նրանք իսկապես ձանձրանում են Ցուլերի կողքին, փոխանցում է Mediahub-ը։