Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը․ կա մեկ վիրավոր
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Արցախի ՊՆ-ի փոխանցմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։