Քիմ Քարդաշյանը կատաղության մեջ է
Քիմ Քարդաշյանը կատաղության մեջ է իր' նիհարելու վերաբերյալ խոսակցություններից: Այս ամառ ծննդաբերելուց հետո Քիմը նիհարել է 25 կիլոգրամ: Շատերին թվում է, թե նա նիհարել է սպորտային դահլիճ հաճախելով, սակայն իրականում նա դիմել է պլաստիկ վիրահատության օգնությանը: Ականատեսների խոսքով' Քիմը գեղեցիկ և լավ կյանքի սիրահար է և նա պարզապես ասել է, որ գնում է մարզասրահ, սակայն իրականում մշատապես դուրս է եկել ետնադռնով:
Շատերի խոսքով' նա հարյուրավոր դոլարներ է ծախսել ներկա կազմվածքն ունենալու համար: Սակայն, ինքը' Քիմ Քարդաշյանը, դրանք ստահոդ լուրեր է համարում: Այս մասին գրում է hsobesednik.ru-ն:
Նրա խոսքով' ինքը չի արել ոչ մի վիրահատություն, այլ մշտապես աշխատել է իր կազմվածքը գեղեցկացնելու համար: Սպորտսրահներից ոչ թե փախել է, այլ հակառակը քրտնաջան պարապել է, ինչպես նաև սնվել է հատուկ նախատեսված ռեժիմով: Գեղեցկուհին, ով ունի հայկական արմատներ պնդում է, որ նիհարելն իր համար բավականին դժվար գործընթաց է, սակայն նա կարողացել է ուժ գտնել իր մեջ և հաղթահարել բոլոր խնդիրները: