Իրանը թույլ չի տա, որ սահմանափակվի կամ փակվի Հայաստանի հետ պատմական կապը․ Աբդոլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որպեսզի սահմանափակվի կամ փակվի իր պատմական կապը Հայաստանի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարն այս մասին ասել է Al-Vefagh թերթին տված հարցազրույցում։
Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարն այդ մասին ասել է՝ անդրադառնալով Հարավային Կովկասում առկա զարգացումներին։