4-րդ օրն է հաց չկա․ «Հրապարակ»
«Արդեն չորրորդ օրն է հաց չկա՝ ահավոր է իրավիճակը», - «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչը.
«Գալիս ես Հայաստան՝ Նիկոլն է բռնում, խոսում ես՝ այստեղ էլ սրանք են բռնում, խնդրում եմ անունս չհրապարակել»։
Քաղաքի հացի փռերում այլուր չկա, չնայած բոլորին հացի կտրոններ են բաժանել: Միայն մեկ-երկու փռի մի քանի պարկ ալյուր են տրամադրել, որով հաց են թխում։ Մարդիկ չափազանց ծանր վիճակում են․ հասկանո՞ւմ եք ընդհանրապես ոչինչ չկա՝ ասում է արցախցին։
«Բայց այսօր տալու են ալյուր»,-ասաց Ստեփանակերտի բնակիչը։
Մարդկանց հոգեվիճակը շատ ծանր է, մարդիկ սկսում են քիչ-քիչ հակվել Արցախից դուրս գալու մտքին ու պաշարված լինելու հանգամանքին գումարվում է նաև անվտանգության երաշխիքների բացակայությունը։