Մադոննան աջակցում է ռուս միասեռականներին (լուսանկար)
Հայտնի երգչուհի Մադոննան դեկտեմբերի 2-ին միացել է Ռուսաստանի միասեռականների իրավունքների համար տարվող պայքարին՝ աջակցելով «Սերը հաղթում է ատելությանը» ակցիային, որն ուղղված է ռուսական «հակամիասեռական» օրենքի դեմ: Այս մասին հայտնում է Ivona.Bigmir կայքը:
ԱՄՆ լրատվամիջոցները հայտնում են, որ Մադոննան վրդովված է նրանով, որ ռուսական կառավարությունը սկանդալային «հակամիասեռական» օրենք է ընդունել, և միացել է իրավապաշտպաններին, որոնք հանդես են գալիս ռեժիմի դեմ ձմեռային Օլիմպիադայի նախաշեմին։
«Սա սիրո ժամանակն է, որտը հաղթում է ատելությանը: Հույս ունեն, որ դուք կմիանանք ինձ հետ այս պայքարին: Միասին մենք կարող են ուղերձ հղել Ռուսասատանին համասեռամոլներին և ասել, որ աշխարհը նրանց կողքին է»,- հայտարարել է Մադոննան: