Քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը քվեարկել է հանուն խաղաղ ու անվտանգ Երևանի
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության շրջանակներում իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նելլի Հարությունյանն ընդգծել է, որ քվեարկել է, որպեսզի երևանցին հնարավորություն ունենա աշխատել և ստեղծագործել խաղաղ և անվտանգ քաղաքում։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը՝ Նելլի Հարությունյանը պատասխանեց․ «Վստահ եմ, որ ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքները և պարտականությունները և նոր բովանդակություն կտա այս ընտրություններին»։
Նրա խոսքով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ոչ միշտ է ցանկալի մակարդակի եղել, ինչը հնարավորություն է տալիս որոշակի չարաշահումներ իրականացնել։