Նորվեգիայի արքայադուստրը հայտարարել է շամանի հետ իր հարսանիքի օրը և վայրը
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան՝ Հարալդ V թագավորի և թագուհի Սոնյայի դուստրը, հայտնել է իր հարսանիքի օրը փեսացու Դուրեկ Վերեթի հետ։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր օգտահաշվում:
Արքայադստեր և նրա փեսայի հարսանիքը, ով իրեն անվանում է շաման, կկայանա 2024 թվականի օգոստոսի 31-ին։ Տոնակատարության վայրը կլինի նորվեգական Գեյրանգեր գյուղի Union Geiranger հյուրանոցը: Մարթա Լուիզը կամուսնանա իր ընտրյալի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեյրանգերֆյորդի ափին։
«Մենք ուրախ ենք, որ կկարողանանք հավաքել ընտանիքին և ընկերներին հարուստ պատմությամբ և աներևակայելի գեղեցիկ բնությամբ մի վայրում: Geiranger-ը կատարյալ վայր է մեր սերը նշելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հանուն շամանի հետ ամուսնության Մարթա Լուիզը հրաժարվել է իր լիազորություններից՝ որպես թագավորական ընտանիքի լիիրավ անդամ։ Արքայադուստրը կպահպանի իր տիտղոսը, սակայն այլևս չի կարողանա ներկայացնել ընտանիքը պաշտոնական միջոցառումներին։ Մարթա Լուիզն ասել է, որ այս որոշումը կայացրել է ծնողների հետ խորհրդակցելուց հետո:
48-ամյա Դուրեկ Վերեթն ապրում է Լոս Անջելեսում և իր հաճախորդներին առաջարկում է ազատվել հիվանդություններից, տոքսիններից և չար ոգիներից։ Նրան են դիմել, ի թիվս այլոց, դերասանուհի Գվինեթ Փելթրոուն (վերջին նկարահանվել է Marvel-ի ֆիլմերում), դերասան Քրիս Փայնը (Star Trek և Wonder Woman), Ռոզարիո Դոուսոնը (The Mandalorian) և Smashing Pumpkins-ի նախկին թմբկահար Ջիմի Չեմբերլինը: Շամանը հաճախորդների հետ պայմանագիր է կնքում, որում, ի թիվս այլ բաների, նշվում է, որ նա կարող է դիպչել հաճախորդի սեռական օրգաններին և կատարել ցանկացած այլ գործողություններ, որոնք, իր տեսանկյունից, անհրաժեշտ են բուժման համար: