Ո՞ւմ են հակացուցված չիայի սերմերը
Չնայած նրան, որ չիայի սերմերը օրգանիզմի վրա դրական ազդեցություն ունեն, կան նաև մի շարք հակացուցումներ, քանի որ սերմերը հարող են հակառակ արդյունքը թողնել որոշ մարդկանց օրգանիզմի վրա։
Ո՞ւմ են հակացուցված չիայի սերմերը
Նրանք, ովքեր խնդիրներ ունեն ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի հետ, պետք է զգուշությամբ օգտագործեն չիայի սերմերը կամ ընդհանրապես չօգտագործեն, քանի որ դրանք կարող են առաջացնել գազեր և փքվածության զգացողություն:
Aysor.am- փոխանցմամբ՝ չիայի սերմերը կարող են առաջացնել նաև ալերգիկ ռեակցիաներ, որոնք ներառում են մարսողության խանգարում, մաշկի ցան և շնչառական խնդիրներ: Հատկապես զգույշ պետք է լինեն նրանք, ովքեր ալերգիկ են քնջութի կամ մանանեխի սերմերի նկատմամբ։
Ցածր զարկերակային, հատկապես դիաստոլիկ ճնշմամբ տառապող մարդիկ նույնպես պետքէ զգուշությամբ օգտագործեն չիայի սերմերը։ Չի կարելի օգտագործել չիայի սերմերը արյան ճնշումը իջեցնող և արյունը նոսրացնող դեղամիջոցների հետ միաժամանակ։ Այնուամենայնիվ, եթե այս դեղերը շատ ուժեղ չեն, պետք է խորհրդակցել բժշկի հետ և վերահսկել օրգանիզմի արձագանքը։
Պետք է անպայման խուսափել չիայի սերմերից՝ ցանկացած հիվանդության սուր շրջանում, հատկապես այն հիվանդությունների, որոնք կապված են աղեստամոքսային համակարգի խնդիրների հետ։
Հղիները և կերակրող մայրերը ևս պետք է զգույշ լինեն, խորհրդակցեն հղիությունը հսկող մանկաբարձի հետ և միասին կազմեն սննդակարգը։
Չիայի սերմերի կեղևը բավականին կոշտ է, հետևաբար, խորհուրդ չի տրվում դրանք ուտել ատամների բուժման ընթացքում կամ լնդերի և բերանի լորձաթաղանթի հիվանդությունների դեպքում:
Կարևոր է նաև սերմերը ձեռք բերել վստահելի վայրերից՝ անորակ կամ փչացած ապրանքների սպառումը և օգտագործումը կանխելու համար։