Սալահը նոր ռեկորդ է գրանցել՝ աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանում
Սեպտեմբերի 16-ին «Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Վուլվերհեմփթոնին»՝ 3-1։
Հաղթող թիմի կազմում երեք գոլային փոխանցում է կատարել հարձակվող Մոհամեդ Սալահը:
Նա Պրեմիեր լիգայում իր գոլային փոխանցումների թիվը հասցրեց 63-ի, ինչը նրան դարձրեց մրցաշարի պատմության լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստը՝ գոլային փոխանցումների քանակով։
Նա գերազանցեց «Մանչեսթեր Սիթիի» և «Լեսթերի» նախկին վինգեր Ռիյադ Մարեզի (61) ռեկորդը։
Ընդհանրապես, գոլային փոխանցումների քանակով ռեկորդը պատկանում է ուելսցի Ռայան Գիգզին՝ 162 գոլային փոխանցում, փոխանցում է Armsport-ը։