ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից 80 մարդ տեղափոխվել է Հայաստան
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ 80 մարդ Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հայտնել է Peacekeeper տելեգրամյան ալիքը, որը լուսաբանում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Նշվում է, որ Հայաստան տեղափոխվածները հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ են, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով աշխատանքը կորցրած մասնագետներն ու բանվորները, որոնք չեն կարողացել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր։ Նրանք իրենց ՀՀ տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ընդունարան։
Նշվում է, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչները հարմարավետ ավտոբուսներով կազմակերպել են իրենց մշտական բնակության վայրեր և կրթական հաստատություններ մեկնող շուրջ 80 մարդու ուղեկցումը, ապա վերահսկել են, որպեսզի նրանք անցնեն ադրբեջանական սահմանային անցակետով: