Մարտակերտի ուղղությամբ թշնամին զինուժ ու զինտեխնիկա է կուտակում․ «Հրապարակ»
Իրավիճակը լարված է, բայց դեռ կրակոցներ չկան, դեռևս հանգիստ է։ «Հրապարակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի ղեկավար Միշա Գյուրջյանը։
«Հակառակորդի կողմից տեղաշարժը շատ է։ Զինտեխնիկա են բերում՝ թշնամին հեռախոսային խոսակցությունները լսում են, դիրքավորված են»,-ասաց Գյուրջյանը։
Արդյոք ռուս խաղաղապահները հետևու՞մ են տեղի ունեցողին կամ միգուցե նրանց կողմից ևս այդ հատվածում մոբիլիզացվում են, նշեց, որ այդ մասով որևէ տեղեկություն չունի։
Արցախի Պաշտպանության բանակի ծառայողներն էլ ուշի ուշով հետևում են ադրբեջանական կողմի շարժին։