Մաշկը երիտասարդ պահելու լավագույն վարժությունները
Գեղեցկության ոլորտի փորձագետ Բեթան Գիրդլեր-Մասլենն թվարկել է մաշկը երիտասարդ պահելու լավագույն վարժությունները։ Shantnews-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է T3-ը։
Նախ պետք է սեղմել ծնոտը, միևնույն ժամանակ սեղմել շուրթերը դեպի ներս՝ հինգ վայրկյան պահելով։ Գիրդլեր-Մասլենն այնուհետև խորհուրդ է տվել փչել այտերը՝ փակելով շուրթերը և պահել այդ դիրքը հինգ վայրկյան:
Վերջին բանը, որ խորհուրդ է տվել փորձագետը, կոպերը հարթելն է։ Դա անելու համար դուք պետք է փակեք ձեր աչքերը և նրբորեն բարձրացնեք ձեր հոնքերը հինգ վայրկյանով: Այնուհետեւ դուք պետք է դանդաղ վերադառնաք մեկնարկային դիրքի: Այս վարժությունն ամրացնում է մկանները և նվազեցնում կնճիռները։